Կայքերի պատրաստում՝ մեկ շաբաթում

Սկսած 100 000 դրամից

Առաջին պատասխանը 1 ժամի ընթացքում

7 օրմիջին ժամկետ
50 / 50վճարում

Instagram-ը կայք չէ

01

Google-ում ձեզ չեն գտնում

Մարդիկ Google-ում փնտրում են «ատամնաբույժ Երևան»։ Instagram-ի էջն այնտեղ չի երևում։

02

Գներն ու ժամերը կորած են

Հաճախորդը պետք է անցնի տասնյակ փոստեր կամ գրի ձեզ, որ իմանա գինը։ Շատերը չեն գրում։

03

Կայք ունեցողն ավելի վստահելի է

Երկու նույն սրճարան։ Մեկը կայք ունի, մյուսը՝ ոչ։ Հաճախորդը գնում է առաջինի մոտ։

Ո՞վ եք դուք

01

Արտիստ ես, ուզում ես գործերդ վաճառե՞ս

manenoke.art
02

Բիզնեսդ ապրանք է վաճառո՞ւմ

dgtools.am
03

Անձնական կայք կամ պորտֆոլիո՞

rubenbilbulyan.com
04

Քո բլոգն ես ուզում բացե՞ս

atomnyx.com
05

Բիզնեսիդ կամ սերվիսիդ էջն ես ուզո՞ւմ

amixtdapro.com
06

Խառը մտքեր ունես, չգիտես ո՞ւմ դիմել

Գրել մեզ

Ինչպես է աշխատում

Քայլ 1

Գրում եք մեզ

Հասկանում ենք, ինչով եք զբաղվում և ինչ է ձեզ հարկավոր։

Քայլ 2

Համաձայնեցնում ենք գինը

Մեկ ֆիքսված թիվ, աշխատանքից առաջ։ Վճարում եք 50%։

Քայլ 3

Կառուցում ենք

Մոտ մեկ շաբաթ։ Տեսնում եք նախքան հրապարակելը։

Քայլ 4

Կայքը պատրաստ է

Վճարում եք մնացած 50%-ը։ Վերջ։

Ինչ ենք պատրաստում

Պարզ լենդինգից մինչև օնլայն խանութ՝ կայքեր Հայաստանի բիզնեսի համար։

Սրճարան ԱրևԶանգել
Մենյու
Էսպրեսո600 ֏
Կապուչինո900 ֏
Նախաճաշ2 500 ֏
Աբովյան 12, Երևան · 9:00 մինչև 22:00

Ինչ եք ստանում 100 000 դրամով

  • Ձեր սեփական .am դոմեյնը
  • Անթերի աշխատում է հեռախոսում
  • Ձեր ծառայություններն ու գները
  • Պատրաստ է մոտ մեկ շաբաթում
  • Գտնվում է Google-ում

Ինքներդ փոխեք տեքստն ու գները

Ադմին վահանակում դուք ինքներդ փոխում եք տեքստը, լուսանկարները, գները, ժամերը, ինչ պետք է, երբ պետք է։ Առանց ծրագրավորողի, առանց սպասելու։ Փոփոխությունների համար ամսավճար չկա։

Ադմին վահանակ
Փոխել լուսանկարը
Կայքը, նույն վայրկյանին
Սուրճ, նախաճաշ, տորթեր
Էսպրեսո600 ֏
Ամեն օր 8:00 մինչև 23:00 ԱՐԱԳ

Գին

Սկսած 100 000 դրամից

Մեծ կայք, առցանց խանութ կամ ադմին վահանակ՝ գինը կախված է ձեր անհրաժեշտություններից, և մենք այն ասում ենք սկսելուց առաջ։

Սպասարկումը առանձին է՝ սկսած 15 000 դրամից ամսական։

50%-ը՝ սկսելուց առաջ, 50%-ը՝ երբ կայքը արդեն առցանց է։

Հաշվել իմ կայքի գինը1 րոպե՝ գինը և ժամկետը միանգամից, անվճար

Իրական բիզնեսներ, իրական կայքեր

dgtools.am

Խանութ · Երևան

Հիմա գտնվում է Google-ում, ոչ միայն Instagram-ում

6 օր Կառուցել է aragweb-ը

manenoke.art

Արտիստ · մեկ էջ

Մեկ էջ, բոլոր աշխատանքներն ու կապը մեկ տեղում

5 օր Կառուցել է aragweb-ը

autogaz.am

Ավտոգազ · DG Service · Երևան

Ծառայություններ, սարքավորում և զանգ մեկ սեղմումով

7 օր Կառուցել է aragweb-ը

atomnyx.com

Բլոգ · մեդիա

Հոդվածներ, կատեգորիաներ և որոնում՝ արագ բեռնվող էջերով

7 օր Կառուցել է aragweb-ը

amixtdapro.com

Հարկային խորհրդատվություն · ԱՄՆ

Ծառայություններ, անվճար խորհրդատվության հայտ և վստահություն առաջին էկրանից

5 օր Կառուցել է aragweb-ը

highking.am

Տուրեր · Հայաստան

Տուրերի կատեգորիաներ, ամսաթվի ընտրություն և ամրագրում մեկ էջից

7 օր Կառուցել է aragweb-ը

Ընտրեք ձեր կայքի դիզայնը

Անվճար գործիք՝ պատրաստի դիզայններ իրական էջերով։ Փոխեք գույնն ու տառատեսակը, ընտրեք, և մենք կկառուցենք ձեր կայքը դրա հիման վրա։

Բոլոր դիզայնները

Ձեր դոմեյնն ազա՞տ է

Ստուգեք .am, .հայ, .com, .ru մեկ սեղմումով՝ անվճար։

Հարցեր

Ի՞նչ արժե կայքի պատրաստումը Երևանում։

Մեզ մոտ կայքի պատրաստումը սկսվում է 100 000 դրամից՝ դիզայն, կառուցում, .am դոմեյն, հոսթինգ և SSL ներառյալ։ Օնլայն խանութի կամ մեծ կայքի գինը ասում ենք սկսելուց առաջ։

Որքա՞ն է տևում կայքի պատրաստումը։

Սովորական բիզնես կայքը՝ մոտ մեկ շաբաթ։ Լենդինգը՝ 3–5 օր, օնլայն խանութը՝ 2–3 շաբաթ։ Ժամկետը հաշվում ենք այն պահից, երբ տեքստն ու լուսանկարները մեզ մոտ են։

Իսկ եթե լուսանկարներ կամ տեքստ չունե՞մ։

Նորմալ է։ Տեքստը գրում ենք մենք, ձեզ հետ 15 րոպեանոց խոսակցությունից հետո։ Լուսանկարները նկարում եք հեռախոսով, մենք մշակում ենք։

Կայքը կարո՞ղ է լինել նաև ռուսերեն։

Այո։ Հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները ստանդարտ են։ Յուրաքանչյուր լեզու իր հասցեով է, որ Google-ը գտնի բոլորը։

Դոմեյնը ի՞մն է։

Այո։ .am դոմեյնը գրանցում ենք ձեր անունով, և բոլոր մուտքերը մնում են ձեզ մոտ։ Կայքը ձերն է, ոչ թե մերը։

Ի՞նչ է լինում, երբ կայքը արդեն առցանց է։

Առաջին ամիսը ուղղումները անվճար են։ Հետո՝ սպասարկում սկսած 15 000 դրամից ամսական, կամ առանձին խնդիրներ՝ ըստ պահանջի։

Ինչպե՞ս է վճարումը։

50%-ը՝ սկսելուց առաջ, 50%-ը՝ երբ կայքը արդեն առցանց է։ Փոխանցում կամ քարտ, հաշիվը՝ դրամով։

Կարո՞ղ եմ հետո առցանց խանութ ավելացնել։

Այո։ Կայքը կառուցում ենք այնպես, որ զամբյուղ, վճարում և առաքում ավելացվեն առանց նորից սկսելու։ Գինը ասում ենք նախապես։

Եկեք Հայաստանում զարգացնենք կայքերի աշխարհը

Երկուշաբթիից շաբաթ, 10:00 մինչև 20:00
Պատասխանում ենք հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Գրեք WhatsApp-ով