Ինչ է նշանակում «կայքերի պատրաստում» մեզ մոտ
Կայքի պատրաստումը մեզ համար ոչ թե «դիզայն պատրաստեցինք, հանձնեցինք» է, այլ աշխատող գործիք ձեր բիզնեսի համար․ հաճախորդը ձեզ գտնում է Google-ում, բացում է կայքը հեռախոսով, տեսնում է գները, ժամերը, հասցեն և զանգում է մեկ սեղմումով։ Այդ պատճառով ամեն կայք սկսում ենք ոչ թե գույներից, այլ հարցից՝ ի՞նչ պիտի անի հաճախորդը կայքում։
Մենք փոքր ստուդիա ենք Երևանում՝ երկու հոգի, առանց մենեջերների և հանդիպումների շղթայի։ Դուք խոսում եք անմիջապես այն մարդու հետ, ով կառուցում է ձեր կայքը։ Սա է պատճառը, որ գները ցածր են, իսկ ժամկետները՝ կարճ։
Ինչ տեսակի կայքեր ենք պատրաստում
Բիզնես կայք
5–10 էջ՝ գլխավոր, ծառայություններ, գներ, մեր մասին, կոնտակտ։ Սրճարանի, ատամնաբուժարանի, ավտոսերվիսի, իրավաբանական գրասենյակի, ուսումնական կենտրոնի համար։ Սկսած 150 000 ֏, պատրաստ մոտ մեկ շաբաթում։
Լենդինգ
Մեկ էջ մեկ ապրանքի, ակցիայի կամ ծառայության համար՝ գովազդի հետ միասին։ Արագ բեռնվում է, հեռախոսում ընթեռնելի է, զանգը կամ հայտը՝ մեկ սեղմումով։ Սկսած 100 000 ֏, 3–4 օր։ Ավելին լենդինգի մասին։
Օնլայն խանութ
Ապրանքների կատալոգ, զամբյուղ, IDram և EasyPay վճարում, առաքման ընտրություն, պատվերների ցուցակ ադմին վահանակում։ Սկսած 200 000 ֏, 6–8 օր։ Ավելին օնլայն խանութի մասին։
Անձնական կայք կամ պորտֆոլիո
Լուսանկարչի, արտիստի, բժշկի, խորհրդատուի համար՝ գործեր, մասին, կոնտակտ։ Պարզ, գեղեցիկ, ձեր անունով հասցեով։
Ինչպես է ընթանում կայքի պատրաստումը
- Դուք գրում եք մեզ Telegram-ով, WhatsApp-ով կամ զանգով։ Մեկ ժամում պատասխանում ենք, հարցնում ենք, ինչ բիզնես է, ինչ էջեր են պետք, կա՞ լոգո և տեքստ։
- Համաձայնեցնում ենք գինն ու ժամկետը նույն օրը՝ գրավոր։ Գինը ֆիքսված է, հետո չի փոխվում։ Վճարումը՝ 50% սկզբում, 50%՝ երբ կայքն արդեն առցանց է։
- Ընտրում եք դիզայնը մեր պատրաստի դիզայնների մեջ կամ նկարագրում եք, ինչ եք ուզում։ Ուղարկում եք տեքստն ու լուսանկարները, կամ մենք ենք գրում տեքստը (առանձին գնով)։
- Կառուցում ենք 3–7 աշխատանքային օրում։ Ընթացքում կայքը տեսնում եք առցանց հասցեով և ասում եք, ինչ փոխել։
- Հրապարակում ենք ձեր դոմեյնով, միացնում ենք Google Search Console-ը և ցույց ենք տալիս, ինչպես փոխել տեքստն ու գները ադմին վահանակում։
Ամբողջ ընթացքը մանրամասն նկարագրել ենք այս հոդվածում։
Ինչ արժե կայքի պատրաստումը
| Կայք | Գին | Ժամկետ |
|---|---|---|
| Լենդինգ (1 էջ) | 100 000 ֏ | 3–4 օր |
| Բիզնես կայք (մինչև 5 էջ) | 150 000 ֏ | 4–6 օր |
| Օնլայն խանութ | 200 000 ֏ | 6–8 օր |
| Լրացուցիչ էջ | 12 000 ֏ | — |
| Լրացուցիչ լեզու | 45 000 ֏ | — |
Վճարում, ամրագրում, բլոգ, լոգո, տեքստերի գրում՝ առանձին, գները հաշվիչում են։ Սպասարկումը ընտրովի է՝ 18 000 ֏ ամսական, առանց դրա էլ կայքը շարունակում է աշխատել։
Ինչով ենք տարբերվում
- Դոմեյնը ձեր անունով է։ Շատ ստուդիաներ դոմեյնը գրանցում են իրենց անունով, և կայքը իրականում ձերը չէ։ Մենք գրանցում ենք ձեր անունով և տալիս ենք մուտքը։
- Կոդը ձերն է։ Ոչ Wix, ոչ Tilda, ոչ ամսավճար «որ կայքը չանջատվի»։ Կայքը կարող եք տեղափոխել ցանկացած հոսթինգ։
- Առանց ադմին վահանակի կայք չենք հանձնում։ Մենյուի գինը փոխելու համար ծրագրավորող չի պետք։
- Google-ը սկզբից։ Վերնագրեր, նկարագրություններ, արագություն, sitemap՝ ամեն կայքում, ոչ թե «SEO փաթեթով»։
- Ժամկետը օրերով է, ոչ ամիսներով։ Որովհետև մենք քիչ ենք, հանդիպումներ չունենք և միաժամանակ երկու-երեք կայքից ավել չենք վերցնում։
Որտեղ ենք աշխատում
Մենք Երևանում ենք, բայց կայքեր պատրաստում ենք ողջ Հայաստանի համար՝ Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ծաղկաձոր, Աբովյան, Արտաշատ։ Հանդիպել պարտադիր չէ․ ամբողջ աշխատանքը ընթանում է Telegram-ով կամ WhatsApp-ով, իսկ կայքը տեսնում եք առցանց՝ պատրաստվելու ընթացքում։