Պորտֆոլիո

Մեր պատրաստած կայքերը

6 իրական բիզնես, ամեն մեկը՝ իր խնդրով։ Ամեն նախագծի համար գրել ենք, թե ինչ էր պետք, ինչ կառուցեցինք և ինչ փոխվեց։ Տեսանյութերը կայքերի իրական էկրաններն են, ոչ թե մակետներ։

6իրական կայք
5–7աշխատանքային օր
3լեզու՝ հայ, ռուս, անգլ
2երկիր՝ Հայաստան, ԱՄՆ
dgtools.am
Խանութ Գործիքների խանութ · Երևան

DG Tools

Գործիքների կատալոգ՝ 10 կատեգորիա, բրենդներ, ակցիաներ և պատվեր մեկ զանգով։

Ժամկետ
6 օր
Լեզուներ
Հայերեն

Խնդիրը

Խանութը վաճառում էր հիմնականում Instagram-ով։ Ապրանքները շատ էին, իսկ գնորդը չէր կարողանում արագ գտնել, ինչ կա պահեստում ու ինչ արժե։ Google-ում «գործիքների խանութ Երևան» որոնողը DG Tools-ին ընդհանրապես չէր տեսնում։

Ինչ կառուցեցինք

Կատալոգ՝ 10 կատեգորիայով, այգեգործականից մինչև ավտոսպասարկման գործիքներ։ Total, Dyllu, Rodex, EMTOP բրենդների էջեր, ակցիաների սլայդեր, «Հաճախ փնտրում են» բլոկ՝ նաև լատինատառ հարցումներով, և պարզ պատվեր՝ ընտրեք, զանգահարեք, ստացեք։

  • 10 կատեգորիա և բրենդների էջեր
  • Ակցիաներ՝ -20%, -30%, անվճար առաքում 50 000 ֏-ից
  • Լատինատառ որոնումներ՝ «elektrakan gorciqner» և այլն
  • Զանգ մեկ սեղմումով
  • Ադմին վահանակ՝ ապրանքներն ու գները խանութն ինքն է փոխում

Ինչ փոխվեց

Հիմա խանութը գտնվում է Google-ում, ոչ միայն Instagram-ում։ Երկար նամակագրության փոխարեն գնորդին կարելի է ուղարկել մեկ հղում՝ կատեգորիայով ու գնով։

autogaz.am
Ծառայություններ Ավտոգազի տեղադրում · Երևան

DG Service · DIGITRONIC

Ծառայությունների կայք՝ 5 ծառայություն, սարքավորման կատալոգ, խնայողության հաշվիչ և բալոնի փորձարկման օնլայն ամրագրում։

Ժամկետ
7 օր
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Խնդիրը

Ավտոգազի տեղադրման սերվիսը մրցում է տասնյակ արհեստանոցների հետ։ Պետք էր ցույց տալ, որ սա իտալական DIGITRONIC համակարգերի պաշտոնական տեղադրող է, բացատրել պրոպանի և մեթանի տարբերությունը և հասցնել հաճախորդին զանգին կամ ամրագրմանը։

Ինչ կառուցեցինք

Առանձին էջեր ամեն ծառայության համար՝ պրոպան, մեթան, մեթանից անցում LPG-ի, սպասարկում, բալոնի փորձարկում։ Սարքավորման և բրենդների կատալոգ, էջեր ըստ մեքենայի մոդելի, խնայողության հաշվիչ, բլոգ և բալոնի փորձարկման ամրագրում օրացույցով։

  • 5 ծառայության էջ
  • Բալոնի փորձարկման օնլայն ամրագրում՝ օրացույցով
  • Խնայողության և ապառիկի հաշվիչ
  • Էջեր ըստ մեքենայի՝ Prius, Camry, Mercedes, Kia, Lada
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ինչ փոխվեց

Հաճախորդը կայքում ինքն է հաշվում, թե ինչքան կխնայի, և ինքն է ամրագրում բալոնի փորձարկումը։ Զանգի կոճակը ամեն էջում է, իսկ գներն ու պայմանները պատասխանում են հարցերի մեծ մասին մինչև զանգը։

amixtdapro.com
Ծառայություններ Հարկային խորհրդատվություն · Կալիֆորնիա, ԱՄՆ

AMIX TDA Pro

Հարկային ծառայությունների կայք ԱՄՆ-ում՝ 4 ծառայություն, անվճար գործիքներ և անվճար խորհրդատվության հայտ։

Ժամկետ
5 օր
Լեզուներ
Անգլերեն

Խնդիրը

Լիցենզավորված հարկային խորհրդատուն աշխատում է Կալիֆորնիայում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն խոսող հաճախորդների հետ։ Պետք էր կայք, որը առաջին էկրանից վստահություն է ներշնչում և բերում է անվճար խորհրդատվության հայտի։

Ինչ կառուցեցինք

Ծառայությունների էջեր՝ անհատական և բիզնես հարկեր, հաշվապահություն, գրանցում։ Չորս անվճար գործիք՝ ժամկետների ստուգում, փաստաթղթերի ցուցակ, տուգանքի հաշվիչ, S-corp խնայողության հաշվիչ։ «Ինչպես ենք աշխատում» բաժին և հոդվածներ։

  • 4 ծառայության ուղղություն
  • 4 անվճար հարկային գործիք
  • Անվճար խորհրդատվության հայտ
  • CTEC գրանցման համարը և լիցենզիան՝ առաջին էկրանին
  • Անգլերեն, սպասարկում՝ երեք լեզվով

Ինչ փոխվեց

Գործիքները այցելուին տալիս են պատճառ՝ մնալու և վերադառնալու, իսկ խորհրդատվության հայտը մեկ քայլ հեռու է ամեն էջից։

manenoke.art
Պորտֆոլիո Ժամանակակից արտիստ · Օնլայն

Mane · manenoke.art

Արտիստի մեկ էջանոց կայք՝ աշխատանքներ չափերով, պատվերով նկար, առաքում և կապ։

Ժամկետ
5 օր
Լեզուներ
Ռուսերեն, անգլերեն

Խնդիրը

Նկարչուհին յուղաներկով սյուրռեալիստական կտավներ է նկարում, ամեն մեկը՝ մեկ օրինակով։ Աշխատանքները ցրված էին Instagram-ում, իսկ գնորդը չէր հասկանում չափը, տարին և ինչպես գնել։

Ինչ կառուցեցինք

Մեկ էջ, որտեղ ամեն կտավ ունի անուն, տեխնիկա, չափ, տարի և «Գինը՝ հարցմամբ» կոճակ։ Բաժիններ՝ արտիստի մասին, արհեստանոց, պատվերով աշխատանք, առաքում ու վճարում, վավերականության սերտիֆիկատ, կապի ձև։

  • Կտավներ՝ չափով, տեխնիկայով, տարով
  • Գնման հարցում ամեն աշխատանքից
  • Պատվերով նկարի բաժին
  • Առաքում, փաթեթավորում, սերտիֆիկատ
  • Ռուսերեն և անգլերեն

Ինչ փոխվեց

Գնորդը մեկ հղումով տեսնում է ամբողջ հավաքածուն և հարցում է ուղարկում կոնկրետ կտավի համար։

atomnyx.com
Մեդիա Տեխնոլոգիական մեդիա · Օնլայն

AtomnyX

Տեխնոլոգիական լրատվական կայք՝ կատեգորիաներ, գործիքների համեմատություններ և նորությունների բաժանորդագրություն։

Ժամկետ
7 օր
Լեզուներ
Անգլերեն

Խնդիրը

Նոր տեխնոլոգիական մեդիան պետք է ամեն օր հոդված հրապարակեր և արագ բեռնվեր, որ Google-ը սիրի։ Կարևոր էր նաև առանձին ձևաչափ՝ գործիքների համեմատությունների համար։

Ինչ կառուցեցինք

Հոդվածների համակարգ՝ 5 կատեգորիայով (AI, ստարտափներ, hardware, software, crypto), «Ամենաընթերցվողը» բլոկ, «ChatGPT vs Claude» տիպի համեմատությունների բաժին, նորությունների բաժանորդագրություն և սոցիալական ցանցերի հղումներ։

  • 5 կատեգորիա և ֆիլտր
  • Գործիքների համեմատությունների ձևաչափ
  • Բաժանորդագրության ձև
  • Արագ բեռնվող հոդվածների էջեր
  • Անգլերեն

Ինչ փոխվեց

Նոր հոդվածը ինքնաբերաբար հայտնվում է իր կատեգորիայում և գլխավոր էջում, իսկ համեմատությունները ունեն իրենց առանձին բաժինը։

highking.tours
Ծառայություններ Տուրեր Հայաստանում · Երևան

High King

Տուրիստական կայք՝ տուրերի կատեգորիաներ, ամսաթվի ընտրություն և ամրագրում մեկ էջից։

Ժամկետ
7 օր

Խնդիրը

Տուր օպերատորին պետք էր, որ հաճախորդը առանց նամակագրության տեսնի տուրերը, ամսաթվերն ու գները և ամրագրի։

Ինչ կառուցեցինք

Տուրերի կատեգորիաներ, ամեն տուրի էջ՝ ծրագրով, գնով և լուսանկարներով, ամսաթվի ընտրություն և ամրագրման ձև նույն էջում։

  • Տուրերի կատեգորիաներ
  • Ամսաթվի ընտրություն
  • Ամրագրում մեկ էջից
  • Ծրագիր, գին, լուսանկարներ՝ ամեն տուրի համար

Ինչ փոխվեց

Ամրագրումը արվում էր ուղիղ կայքից՝ արդեն ընտրված ամսաթվով։ Կայքը հիմա անցանց է, դրա համար այստեղ ցույց ենք տալիս միայն տեսագրությունը։

Կայքը հիմա անցանց է Ուզում եմ նման կայք →

Հարցեր

Կարո՞ղ եք ինձ համար նման կայք պատրաստել։

Այո։ Ամեն նախագծի տակ կա «Ուզում եմ նման կայք» կոճակ, որը տանում է համապատասխան ծառայության էջ՝ գներով։ Կամ գրեք մեզ և ուղարկեք այն կայքի հղումը, որ դուր եկավ։

Ինչո՞ւ են ժամկետները այդքան կարճ։

Երկու հոգի ենք, առանց մենեջերների և հանդիպումների։ Միաժամանակ 2–3 նախագծից ավել չենք վերցնում։ Ժամկետը հաշվում ենք այն օրվանից, երբ տեքստն ու լուսանկարները մեզ մոտ են։

Կայքերը հետո ո՞վ է թարմացնում։

Հաճախորդն ինքը՝ ադմին վահանակով։ Ապրանքներ, գներ, տեքստ, լուսանկարներ փոխում են առանց մեզ։ Սպասարկումը ընտրովի է՝ 18 000 ֏ ամսական։

Ինչո՞ւ չկան այցելուների կամ վաճառքի թվեր։

Որովհետև դրանք մեր հաճախորդների տվյալներն են, ոչ մերը։ Գրում ենք միայն այն, ինչ կարելի է ստուգել՝ բացելով կայքը։

Ձեր բիզնեսը կարող է լինել հաջորդը

Գրեք, թե ինչ բիզնես ունեք, մեկ ժամում կասենք գինն ու ժամկետը։

Գրեք WhatsApp-ով